Նկատի ունենալովլրատվամիջոցների արձագանքնայն մասին, թե ՀՀ ԱԺհանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելովդրա վերաբերյալ օրենսդրականկարգավորման և ձևավորվողպրակտիկայի շուրջտարընթերցումներից` պարզաբանում ենք.
Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԶԼՄ–ների ներկայացուցիչներիմիջոցով ապահովում է Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունն ութափանցիկությունը: Այս ուղղությամբ մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ևակնկալվող արդյունքներն առավելագույնի հասցնելու կարիքը մշտապես կա, որոնց ուղղությամբիրականացնում ենք ամենօրյա աշխատանքներ: Այդ աշխատանքներից է, օրինակ, ՀՀ ԱԺմշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումն ինտերնետի միջոցով, որը սկսել ենքիրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս պահին անհրաժեշտ համակարգովապահոված է 2 դահլիճ, մնացած դահլիճների վերազինման աշխատանքները շարունակվում են: Ակնհայտ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանված պահանջներիհամաձայն` բացի լիագումար նիստերից նաեւ հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումըմեկ քայլ առաջ է խորհրդարանի աշխատանքի լիարժեք թափանցիկության ապահովմանհարցում:
Լիարժեք կարևորելով լրատվության միջոցների դերակատարությունը` միաժամանականհրաժեշտ է լուսաբանման աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի այն որևէդեպքում չխանգարի լուսաբանման ենթակա միջոցառման բնականոն աշխատանքը: Նշվածնպատակին հասնելն անհնար կլինի, եթե դրանում չլինի հանձնաժողովի նախագահիմասնակցությունն այն պարզ պատճառով, որ հենց հանձնաժողովի նախագահն է համակարգում ևղեկավարում հանձնաժողովի նիստերի աշխատանքները: Այդ նպատակով է, որ «Ազգային ժողովիկանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է՝ «Ազգայինժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինելհանձնաժողովի նախագահի թույլտվությամբ…»: Կարգավորումից ակնհայտ է դառնում, որօրենսդիրը երաշխավորում է հանձնաժողովների բաց նիստերի անարգել լուսաբանումը, այսինքնայն դեպքում, երբ ելնելով տարածքային, տեխնիկական կամ այլ հանգամանքներից, օրինակ` պայմանավորված դահլիճի տարածքի փոքր չափսերով, հրավիրված անձանց քանակով, նիստերին մյուս մասնակիցների քանակով, հանձնաժողովի նախագահը կարող է թույլ չտալլրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը նիստերի դահլիճում՝ հաշվի առնելով այնհանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ապահովել է այդ նիստը լուսաբանելու համարանհրաժեշտ պայմանները: Այդ պայմաններից են, օրինակ, Ազգային ժողովի տարածքումհանձնաժողովի նիստի տեսաձայնային հասանելիությունն ուղիղ հեռարձակմամբ, իսկ տարածքիցդուրս՝ համացանցով հեռարձակելու միջոցով: Ակնհայտ է, որ խոսքը բացառապես դահլիճումֆիզիկական ներկայության մասին է, առանց որի լրագրողը չի զրկվում նիստը լուսաբանելուհնարավորությունից և իրավունքից: Հետևաբար, օրենսդրական սույն կարգավորմամբերաշխավորվում է լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացման համարանհրաժեշտ պայմանները: Ակնհայտ է, որ սույն կարգավորումն ունի առավել հրապարակային գործունեություն երաշխավորելու նպատակ, իսկ հակառակի մասին պնդումները` ոչ իրավաչափմեկնաբանությունների հետևանք:
Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ այժմ ՀՀ ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի նախագահ, այդ թվում ՀՀ ԱԺ պետական–իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չի արգելել լրագրողներին մասնակցելմշտական հանձնաժողովի բաց նիստերին: Այդ մասին է վկայում նաև Պետական–իրավական եւմարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստիամբողջ տեսագրությունը:
Նկատի ունենալով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքներիկազմակերպման հնարավոր դժվարությունները` խնդրում ենք ցանկացած հարցով դիմել ՀՀ ԱԺաշխատակազմի հանրային կապերի վարչություն:
Ազգային ժողով