տուն Լուրեր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է աջակողմյան ղեկով մեքենաների հարցը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է աջակողմյան ղեկով մեքենաների հարցը

153
0

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, որը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը:

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե խոսքը քանի՛ մեքենայի մասին է, և արդյոք հնարավոր կլինի՞ այդ ժակետում տեղավորվել, Արշակյանը պատասխանեց, որ խոսքը մինչև 1000 մեքենայի մասին է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով խորհրդարանը հերթական անգամ ընդառաջ է գնում քաղաքացիներին:

«Որևէ երաշխիք չկա, որ եթե հիմա հետաձգենք, ապա վաղը նույն բանը չեն անի: Ուզում եմ ֆիքսել, որ մեր քաղաքացիների հետ գալիս ենք համաձայնության ու սրանից հետո, երբ ասում ենք՝ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում, պետք է փորձենք այդ դրույթին հետևել: Մենք մեր կողմից, կառավարությունն էլ՝ իր կողմից պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ իրազեկում իրականացվի, բայց լավ կլինի, որ մեր համաքաղաքացիներն էլ ցանկացած գործունեություն իրականացնելուց առաջ մի փոքր հետաքրքրվեն, թե այդ դաշտում ինչ իրավակարգավորումներ են գործում»,- ասաց Թունյանը: