տուն Լուրեր ԱԺ արտահերթ ընտրությունների բանակցություններում ՀՀԿ-ն միակը չէ. Արմեն Աշոտյան

ԱԺ արտահերթ ընտրությունների բանակցություններում ՀՀԿ-ն միակը չէ. Արմեն Աշոտյան

140
0

ԱԺ արտահերթ ընտրությունների բանակցություններում ՀՀԿ-ն միակը չէ: Արմեն Աշոտյանը հիշեցնում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին։

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որպեսզի լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտ պարգևի նրան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղդասարյանի և Փաշինյանի երեկվա հանդիպմանը,ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նույնը երևի Նիկոլ Փաշինյանն է արել, չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ հեռանա»,- ասաց նա` հավելելով, որ սա աշխատանքային քննարկում է, ռեալիթի շոու չէ, և նպատակն էլ ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը:

«Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը մեկնաբանություն տալիս ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2020 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշումը: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ պետք չէ թերագնահատել նաև մյուս ուժերին՝ «Ծառուկյան» դաշինքին ու ՀՅԴ-ին, ուստի գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան բանակցությունների արդյունավետությամբ:

«Կարծում եմ՝ ներվը պետք է հանել այդ բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում: Պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել»- հակառակ կողմին խորհուրդ տվեց Աշոտյանը:

Շարունակությունը՝ armeniasputnik.am կայքում