«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հապշտապ արտահերթ ընտրությունների գաղափարը չի ընդունում: Նա այս մասին լրագրողներին ասաց այսօր ԱԺ–ում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր խոսքով՝ արտահերթ ընտրությունների սոցիալական պահանջը երկրում հասունացած չէ: «Երևանի ավագանու ընտրություններում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք համապետական մակարդակով ընտրություններո՞ւմ։ Եթե անում ենք արտահերթ, անենք այն մակարդակով, որ նախկին խախտումները նորից չկրկնվեն»,-ասաց նա:
Օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ միայն վարչապետի հրաժարականով կարող են կազմակերպվել ԱԺ արտահերթ ընտրություններ:
Իսկ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար, ըստ պատգամավորի, պետք է հանրային իրազեկում անել:
Թե երբ կլինի «Ծառուկյան» խմբակցության եւ կառավարության հանդիպումը, Գեւորգ Պետրոսյանը տեղեկություններ չունի։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20181002/14824484/armenia-aj-artahert-yntrutyun.html