տուն Լուրեր Ազգային ժողովն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը

144
0

arm141578002371

ԱԺ-ն 97 «կողմ»ձայնով առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանում քվեարկության դրվեց նաև «Սահմանամերձ համայնքներոմ իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց 94 «կողմ», 3 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով:

79 «կողմ», 1 «դեմ», 19 «ձեռնպահ» ձայներով Աժ-ում  առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: