ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգի հարցերի քննարկումը սպառելու նպատակով կանցկացնի լրացուցիչ նիստ: Այս առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, Իմ քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 8 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 4 պատգամավոր: