Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) պետք է գործի երկրի ղեկավարի ենթակայության ներքո: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ նա նշել է, որ, եթե հետախուզական ծառայության ղեկավարը անմիջականորեն չենթարկվի պետության ղեկավարին, ապա պետությունը կկորցնի լուրջ քայլեր կատարելու իր լիազորությունը:
«Ազգային հետախուզական ծառայությունը տիրապետում է ամենակարևոր ինֆորմացիային և փաստաթղթերին։ Եթե ցանկացած պահի երկրի ղեկավարի ձեռքում չլինեն այդ տեղեկությունները, ապա նա ինչպես է համապատասխան որոշումները կայացնելու»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Թուրքիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) այսուհետ գործելու է նախագահի անմիջական ենթակայության ներքո:
Դրանից առաջ ազգային հետախուզական ծառայության մասին օրենքի համաձայն՝ այն գործում էր վարչապետին կից: