Ազատության հրապարակում մեկնարկել է <Չեք անցկացնի> քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքն ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին Ազատության հրապարակը մարդաշատ է: Բացի քաղաքացիական նախաձեռնությունից հանրահավաքին մասնակցում են նաեւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ: Մասնավորապես հանրահավաքին մասնակցում են ներկայացուցիչներ ՀԱԿ խմբակցությունից, ներկա է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԺԿ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անդամներ` Հիմնադիր խորհրդարանից: