Փարիզում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնեն երեք ըմբիշներ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է:
Իսկ գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ: