Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազար կրկին խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին.
«Ցանկանում եմ, որ թե՛ իմ, թե՛ «Չելսիի» համար իրադարձությունները հաջող զարգանան: Այդպես եմ ուզում, քանի որ «Չելսին» ինձ ամեն ինչ տվել է: Չեմ ցանկանում նոր պայմանագիր կնքել, այնուհետև խզել այն ու չկատարել մինչև վերջ:
Երբեմն արթնանում եմ ու մտածում Լոնդոնը լքելու մասին: Երբեմն էլ ցանկանում եմ հավերժ մնալ այստեղ: Սա բարդ որոշում է, քանի որ հարցը վերաբերվում է իմ ապագային: Ես 27 տարեկան եմ, իսկ հունվարին կլրանա 28 ամյակս:
Ես լավ ֆուտբոլ եմ այժմ ցուցադրում, «Ռեալն» էլ աշխարհի լավագույն ակումբն է: Պետք է մտածեմ, քանի որ երազել եմ խաղալ մադրիդյան ակումբում փոքր հասակից: Ծրագրում եմ այս հարցը քննարկել լոնդոնցիների ղեկավարության հետ»,- Ազարի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: