տուն Լուրեր Ազարը պատրաստ է մասնակցել Արսենալի հետ հանդիպմանը

Ազարը պատրաստ է մասնակցել Արսենալի հետ հանդիպմանը

112
0

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի լիգայի Գավաթի 1/2 եզրափակչի` «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ թիմի հարձակվող Էդեն Ազարն ապաքինվել է վնասվածքից:

Իտալացի մասնագետն ավելացրել է, որ «ազնվականների» նորեկ Ռոս Բարկլիին դեռ վաղ է դուրս գալ խաղադաշտ:

«Ազարը ֆիզիկապես լավ վիճակում է: Նա ապաքինվել է վնասվածքից: Բելգիացին պատրաստ է մասնակցել «Արսենալի» հետ հանդիպմանը:

Բարկլիի համար դեռ վաղ է դուրս գալ խաղադաշտ: Նա մարզվել է ընդհանուր խմբի հետ և սկսել է հասկանալ մեր ֆուտբոլը: Նա լավ տղա է և ցույց է տվել, թե ինչպես է ցանկանում օգնել մեզ»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` հունվարի 10-ին, Երևանի ժամանակով 23:55-ին: