տուն Լուրեր Այսօր տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը

Այսօր տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը

155
0

baku

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը. կմասնակցեն երեք երկրների նախագահները և Վրաստանի վարչապետը. հաղորդում է Ria.ru-ն:

Նախագծի իրացումն սկսվել է 2007 թվականին: Դրա շրջանակներում Բաքուն գրեթե անհատույց Թբիլիսիին տրամադրել Է 200 մլն դոլար: Նախատեսվում է, որ Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչեւ Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաեւ որոշակի վերակառուցման պետք է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը:

Սկզբնապես նախագծի արժեքը 422 մլն դոլար է, որից 202 միլիոնը պետք է ուղղորդվեր երկաթուղու վրացական տեղամասի, 220 միլիոնը՝ թուրքական հատվածի կառուցմանը, սակայն ավելի ուշ արժեքը վերանայվեց դեպի ավելացման կողմը: 2008 թվականի վերջի դրությամբ նախագծի ընդհանուր արժեքը, ըստ տարբեր գնահատումների՝ գերազանցում է 600 մլն դոլարը: Ծախսերը հավասարապես իրենց վրա են վերցրել Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան, ընդ որում վրացական բաժինը վարկավորել է Ադրբեջանը: