Ամեն տարի սուրճի սիրահարները նշում են այդ ըմպելիքին նվիրված տոնը։ Հատկանշական է, որ սուրճի տոնը կոնկրետ օր չունի, և դրա շուրջ վեճեր են ծագում։ Սուրճի օրվա հիմնական «թեկնածուներն» են ապրիլի 17-ը և սեպտեմբերի 29-ը, սակայն վերջնական որոշում առայժմ կայացված չէ։
Սուրճի ոլորտի մասնագետներն էլ են ուրախ, որ այդ ըմպելիքի տոնը կարելի է նշել տարին երկու անգամ։
Առանձին երկրներում սուրճի տոնի օրերը նույնպես տարբերվում են։ Իռլանդիայում, օրինակ, այն նշում են սեպտեմբերի 29-ին, Ավստրիայում և Գերմանիայում՝ հոկտեմբերի 1-ին, Բրազիլիայում, որը համարվում է սուրճ արտադրող խոշորագույն երկիր՝ մայիսի 24-ին։