տուն Լուրեր Այսօր շախմատի միջազգային օրն է

Այսօր շախմատի միջազգային օրն է

177
0

7

Այսօր՝ հուլիսի 20-ին նշվում է շախմատի միջազգային օրը։

1924 թվականի այս օրն է հիմնադրվել շախմատային գլխավոր գերատեսչությունը՝ ՖԻԴԵ-ն։ Օրը նշելու գաղափարն առաջարկվել է «ՅՈւՆԵՍԿՕ»-ի կողմից, իսկ 1966 թվականին ՖԻԴԵ-ն հաստատել է այն: Այդ թվականից սկսած այն տոնվում է աշխարհի բոլոր շախմատասերների կողմից։

Հանրագիտարանային տվյալի համաձայն՝ շախմատը ծագել է Հնդկաստանում 2 հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր «չատուրանգա»։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։