տուն Լուրեր Այսօր սեպտեմբերի մեկն է

Այսօր սեպտեմբերի մեկն է

164
0

21268685_10211885951876574_1711157672_n

Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Հայաստանի դպրոցներում հնչեց առաջին զանգը: Սեպտեմբերի մեկը  սահմանված է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 12-րդ հոդվածով: Կրթությունը և գիտելիքը` որպես արժեք,  հայ հանրության համար ունեն իրենց կայուն դերն ու նշանակությունը:

Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, Հայաստանում միշտ էլ տոնական է:

Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ այս տարի առաջին դասարան կգնա 40.000 աշակերտ: