Հոկտեմբերի 10-ին Օսլոյում կհայտարարեն Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը։ Փորձագետների կարծիքով, այս տարվա հաղթողի ամենհավանական թեկնածուներ են համարվում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը և ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը։ Չի բացառվում, որ այդ մրցանակը կարող է ստանալ նաև Թունիսի նախագահ Մոնսեֆ Մազրուկին, ով կարողացել է կայունացնել երկրի վիճակն Արաբական գարունից հետո, ինչը չկարողացան անել արաբական մյուս առաջնորդները։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։ Այն ստացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն։