տուն Լուրեր Այսօր Մոսկվայի դատարանում մահացած հայ փաստաբանը ներգրավված էր աղմկահարույց գործում

Այսօր Մոսկվայի դատարանում մահացած հայ փաստաբանը ներգրավված էր աղմկահարույց գործում

76
0

doc6snnhmjgxu11fontpf7f_800_480

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը, ով այսօր մահացել էր Մոսկվայի Տիմիրյազևյան շրջանի դատարանում, ավելի վաղ մասնակցություն է ունեցել աղմկահարույց քրեական գործում. գրում է Вечерняя Москва թերթը:

Մասնավորապես, նա ներկայացրել է ուսանող Վիգեն Աբրահամյանցի ընտանիքի շահերը, ում սպանել էին 2006-ին Մոսկվայի մետրոյի  «Պուշկինսկայա» կայարանի մոտակայքում: Հայտնի է, որ տղայի վրա հարձակվել էին դանակներով զինված մի խումբ երիտասարդներ: Ստացած վնասվածքներից տղան տեղում մահացել էր:

Փաստաբանը նաև զբաղվել է 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով, ում դանակահարել էին 2006-ի մայիսին:

Աղբյուրը նշում է, որ Սիմոն Ծատուրյանը դեկտեմբերի 6-ին դատական նիստի ժամանակ մահացել է սրտի կաթվածից: