Այսօր նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ 1945 թվականին այս օրն ուժի մեջ է մտել այդ կազմակերպության կանոնադրությունը։
Այն նշվում է 1948 թվականից։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ վավերացվել է իր բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի։
Այսօրվա կապակցությամբ հղված հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ բազմաթիվ ճգնաժամերի օրերին ՄԱԿ-ն արդիական է, քան երբևէ։ «Այս կրիտիկական պահին անհրաժեշտ է վերահաստատել հավատարմությունը բնակչության անտուն և խոցելի խմբերի իրավունքներին և հնարավորությունների մեծացմանը։ Այս օրը ես կոչ եմ անում կառավարություններին աշխատել միասին հանուն ընդհանուր բարեկեցության», — ասել է գլխավոր քարտուղարը։