Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև համերգային ծրագիր, ելույթ կունենան հայտնի, սիրված երգիչներ, պարային համույթներ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ:
Երևանի քաղաքապետարան