տուն Լուրեր Այսօր կայանալու է «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը

Այսօր կայանալու է «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը

84
0

Poster-BookNight-739x1024

«Բուկինիստ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում ներկայացնում է «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2017» տոնահանդեսը:

Գրքի գիշերը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00 «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով:
Քաղաքամայր Երևանի ամենատարեց գրախանութը 85 տարեկան է և պատրաստել է նվեր ընթերցասերների համար. Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ հարակից Մ.Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, հեղինակային երգերի համերգ և այլ ականկնկալներ:
«Բուկինիստ» գրախանութ, Մաշտոցի 20
18:00 – 24:00
30% զեղչ մինչև կեսգիշեր «Բուկինիստ» գրախանութում
BookFace անվճար լուսանկարահանում գրքերով գրախանութի բուկինիստական բաժնում
Միսաք Մանուշյանի անվան պուրակ
18:00  Բացման հանդիսավոր արարողություն
18:00 — 20:00  Գիրք՝ հեղինակային ինքնագրով, հանդիպում գրողների հետ
18:30 – 19:30  Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
20:00 — 22:00  Հեղինակային երգերի համերգ
22:00 – 24:00  Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի դիտում
18:00 – 24:00
Արի գրքախառնվենք. ֆլեշմոբ՝ գրքերի փոխանակում պուրակում
Գուշակիր գիրքը. ընտրում ենք գիրքը հուշում-մակագրությամբ՝ չդատելով շապիկով
Երևանի մասին գրքերի ցուցահանդես
Գրքախաղեր, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր
Գրքոտ ակվագրիմ. գաղտնի նկարչություն ձեռքի վրա համարձակ ընթերցողների համար
Ֆոտոտաղավարներ
Խելահեղ թեյախմություն
00:00-06:00
Գրքոտ անքնություն. 30% զեղչ և գրքերի անվճար առաքում www.books.am օնլայն գրախանութում
Օնլայն գրքախաղ ֆեյսբուքյան պաշտոնական էջում