տուն Լուրեր Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը. ըմբշամարտի ԵԱ

Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը. ըմբշամարտի ԵԱ

315
0

71

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ ըմբիշները պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ Սիրունյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովը, իսկ Կետոևինը` Տարիկ Ազոուզին (Բելառուս):

Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը՝ մայիսի 2-ին, հայ ըմբիշները չկարողացան մեդալ նվաճել: