Նոյեմբերի 10-ին նշվում է գիտության համաշխարհային օրը (World Science Day), որի առանցքային խորհուրդը և նպատակը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է. հայտնում է Calend.ru-ը:
Գիտությանը օր նշելու որոշումը կայացվել է 1999 թ. Բուդապեշտում կայացած գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ: 2001-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես գիտության համաշխարհային օր: Առավել լայն մասշտաբով օրն առաջին անգամ նշվել է 2002-ին, որից հետո այն նշվում է ողջ աշխարհում: