տուն Լուրեր Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է

Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է

221
0

democracy

Սեպտեմբերի 15-ին նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը: Ամսաթիվը կապված է 2008 թվականին կայացած դեմոկրատիայի մասին կոնֆերանսի 20-րդ տարելիցի հետ:
Իրականում դեմոկրատիայի ձգտումը կիսում են աշխարհի բոլոր մարդիկ: Դեմոկրատիան միաժամանակ և’ նպատակ է, և’ հնարավորություն` մարդկության զարգացման ապահովման համար:

Դեմոկրատիա բառը երկու հին հունական բառերից է կազմված, որոնցից մեկը նշանակում է «ժողովուրդ», մյուսը`«իշխանություն»: Բառացիորեն թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն» :

Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները։ Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝

Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ։
Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն։
Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում։
Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև։
Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում։
Իրավական և սոցիալական պետության կայացում։
Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն։
Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն։

Հայաստանը թեև պաշտոնապես ժողովրդավար երկիր է, թե հռչակագրում, թե Սահմանադրության մեջ ամրագրել է այդ դրույթը, սակայն ժողովրդավարության հիմնական սկզբունքները, մեղմ ասած, պահպանված չեն:

Այսօր էլ Հայաստանում կան սեփական քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող գործիչներ, այսօր էլ Հայաստանի փողոցներում մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվում են, օրենքի առաջ այսօր էլ մարդիկ հավասար չեն: Իսկ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման դրույթը կարծես թե հավերժական երազանք է մնալու:

Ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից մեկն էլ իշխանության թևերի տարանջատումն է, սակայն այդ սկզբունքը ևս կոպտորեն խախտվում է Հայաստանում:

Օրինակ՝ խորհրդարան բերված շուրջ 140 օրենսդրական առաջարկություններից միայն 60-ն է խորհրդարանին պատկանում, մնացածը` Կառավարության առաջարկներն են: Ստացվում է, որ Խորհրդարանը սպասարկում է Կառավարության շահերը: