տուն Քաղաքական Միջազգային Այսօր աշխարհը նշում է Խաղաղության միջազգային օրը

Այսօր աշխարհը նշում է Խաղաղության միջազգային օրը

120
0

74

Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը,  չնայած աշխարհում ահագնացող տեմպերով աճող հակամարտություններին, նշում է Խաղաղության օրը:

Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել զինված հակամարտությունների բոլոր մասնակիցներին` վայր դնել զենքերը և երեք օր զերծ մնալ զինված բախումներից:

«Այս տարի Խաղաղության միջազգային օրը նշվում է այն ժամանակ, երբ աշխարհում տեղի են ունենում բռնության դաժան գործողություններ և առաջանում են ապակայունացնող հակամարտություններ: Հուսահատության մեջ ընկնելու փոխարեն մենք պետք է համատեղ պատասխանատվություն ստանձնենք, որ վերջ դնենք աշխարհում դաժանությանն ու անպատժելիությանը», — ասել է Բան Կի Մունը: