տուն Լուրեր Այսօր աղքատության վերացման միջազգային օրն է

Այսօր աղքատության վերացման միջազգային օրն է

134
0

poverty

Հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության վերացման միջազգային օրը (International Day for the Eradication of Poverty): Օրը նշելու որոշումը կայացվել է 1992 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Օրը կապված է 1987 թ. տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդ նույն օրը ավելի քան 100 հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը` հարգանքի տուրք մատուցելու ծայրահեղ աղքատության զոհերի հիշատակին: