Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child): Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ օրը նշելու որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ` ի նշան աղջիկների իրավունքների ընդունման ու այն խնդիրների, որոնց նրանք բախվում են ամբողջ աշխարհում:
Առաջին անգամ աղջիկների միջազգային օրը նշվել է 2012 թ., որի նպատակն է եղել ուշադրություն հրավիրել մանկական ամուսնությունների վրա: