տուն Սպորտ Այս պահին Ռոնալդուն ավելի ուժեղ է, քան Մեսսին. Պելե

Այս պահին Ռոնալդուն ավելի ուժեղ է, քան Մեսսին. Պելե

93
0

xavi

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է, որ ներկա պահին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրավամբ կրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը։

«Մի քանի տարի շարունակվող Մեսսիի գերիշխանությունից հետո Ռոնալդուն վերադարձրեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Այժմ նա ավելի ուժեղ է, քան արգենտինացին։

Ապագայում այդ տեղը կարող է զբաղեցնել Նեյմարը։ Նա կարող է դառնալ «Բարսելոնայի» առաջատարն ու Բրազիլիայի հավաքականին կրկին բերել նախկին փառքը», — «ֆուտբոլի արքայի» խոսքերն է փոխանցում L’Uomo Vogue-ը։