տուն Լուրեր «Ծառուկյան դաշինքում» կլինեն ԲՀԿ-ն, «Ալյանսն» ու «Առաքելությունը»

«Ծառուկյան դաշինքում» կլինեն ԲՀԿ-ն, «Ալյանսն» ու «Առաքելությունը»

183
0

Քիչ անց կձևավորվի «Ծառուկյան դաշինքը»։ Մեր տեղեկություններով՝ դաշինք կկազմեն երեք ուժեր՝ ԲՀԿ-ն, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» և «Առաքելությունը»։ Նկատենք` ամիսներ առաջ գրվեց, որ «Առաքելություն» կուսակցությունը հանդիպել էր նաև «Հայկական վերածննդի» հետ, բայց նրանց հետ միանալ չստացվեց, ու սկսեցին բանակցել Ծառուկյանի հետ։  Նախնական պլաններով՝ «Ծառուկյան դաշինքի» մեջ պետք է մտներ նաև «Միասնություն» շարժումը՝ Արման Վարդանյանի գլխավորությամբ, բայց նա, փաստորեն, դուրս մնաց դաշինքից։ Նշենք, որ այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի է ունենում «Ծառուկյան դաշինքի» պլատֆորմի քննարկումը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am: