տուն Լուրեր Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում

Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում

105
0

LXH-NKR-nkrmil-320x228Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Այդ մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

NEWS.am-ի հատուկ թղթակցի փոխանցմամբ, գնդապետն ասել է, թե ժամը 12-ի դրությամբ, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրակոցներ չեն լինելու, մի քանի ուղղություններով կրակոցները շարունակվել են, բայց ոչ այդ ինտենսիվությամբ: Հակառակորդը կրակել է Մարտունիի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ:

«Հայկական կողմը պահել է պայմանավորվածությունը եւ չի խախտել հրադադարի ռեժիմը, քանի որ նման հրաման են ունեցել»,- նշել է Առստամյանը: