տուն Լուրեր Այս կառավարությունը չարիք է, կրթության ոլորտում բիզնես են անում (տեսանյութ)

Այս կառավարությունը չարիք է, կրթության ոլորտում բիզնես են անում (տեսանյութ)

81
0

Կառավարության վերաբերմունքը կրթության ոլորտի հանդեպ մտահոգիչ է: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե անգամ կառավարությանը քշենք, կրթության որակը չի շահելու. «Կրթության ֆինանսավորման ցուցանիշները նախորդ բյուջետային տարվա ցուցանիշից չպետք է ցածր լինեն՝ ըստ «Կրթության մասին» օրենքի: Իսկ երբ նայում ենք այս տարվա ցուցանիշը, ապա այն նվազել է»: Կառավարության այս մոտեցումն անհասկանալի է տիկին Բախշյանի համար:

Araratnews.am-ի դիտարկմանը, թե կառավարությունը որդեգրել է խնայողության ռեժիմ, եւ անգամ առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն են նվազել, Անահիտ Բախշյանն ասաց. «Բա ոստիկանությանը հատկացվող գումարներն ինչո՞ւ են ավելացել: Մարդու համար կարևոր` առողջապահության եւ կրթության համար գումարները պակասեցնում են, որ անգրագետ հասարակություն ունենանք, իսկ ոստիկանության գումարն ավելացնում են»:

Անահիտ Բախշյանի պարզաբանմամբ` բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար: Հանրությունը լուռ հետեւում է այս վիճակին, մինչդեռ ամեն դպրոցում ծնողները պետք է պահանջեն կրթության ֆինանսավորման ավելացում:
Ավագանու անդամի համար անհասկանալի է նաև դպրոցների հանդեպ տարվող քաղաքականությունը: Նրա խոսքով` դպրոցներին` որպես ինքնավար կառույցների,  թույլ չեն տալիս ամբողջությամբ տնօրինել ֆինանսները: Մի ձեռքով ֆինանսը տալիս են, մյուսով դպրոցից տանում են:

Ասուլիսի մյուս բանախոս, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն էլ խոսեց կրթության ոլորտի օպտիմալացման մասին: Նրա խոսքով՝ կրթության ոլորտում օպտիմալացումը սխալ էր: « Խայտառակ ցածր է նաև գիտության կառավարումը»,- մանրամասնեց նա:

Մասնագետները պահանջում են  կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում եւ  արդյունավետ կառավարում:

Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ