ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Ինչպես տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մարտի 17-ի ժամը 18.00 դրությամբ Արմավիրում +7, Մերձավանում, Արտաշատում +7, Արարատում, Ուրցաձորում, Աշտարակում, Երևանում +6, Արենիում +6, Բագրատաշենում, Իջևանում + 6, Մեղրիում +9, Կապանում +6 աստիճան է:
Հանրապետության տարածքում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 19-20-ն սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում միչև 17-19 մ/վրկ: