Ի գիտություն Արարատյան դաշտի գյուղատնտեսների` հայտնում ենք , որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը առանձին հատվածներում հնարավոր օդի ջերմաստիճանի անկում` 0…-1 աստիճանի սահմաններում։
Այս մասին ֆբ-յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։