տուն Լուրեր Այս գիշեր գրանցվել են ցրտահարություններ. ԱԻՆ

Այս գիշեր գրանցվել են ցրտահարություններ. ԱԻՆ

90
0

default

Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Արարատյան դաշտում կրկին գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները. Արմավիրում -5, Մերձավանում -7,5, Արտաշատում -3, Արարատում -1,5, Ուրցաձորում -7, Աշտարակում -5, Երևանում -3…-5, Արենիում -5, Բագրատաշենում -4, Իջևանում -2, Կապանում -3 աստիճան ցուրտ: Բացառություն է կազմել Մեղրին, որտեղ բացասական ջերմաստիճան չի գրանցվել: 

Մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի ամպամածության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում՝ օդում սպասվում է -2…-5, հողի մակերևույթին՝ -3…-6 աստիճան ցուրտ: Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն:

Հանրապետության տարածքում`

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: