Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Առափի գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.32-ին, մարվել` 22.19-ին:
Ամբողջությամբ այրվել են 1-ին փողոցի տաներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100 քմ: