ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին` ժամը 19։00-ին, «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի կունենա «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։
Նշենք, որ 2019 թ․Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրված էր աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու թվայնացված կադրերը ինստալացիայի միջոցով ներկայացվել են միջազգային հանրությանը։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Բացի հուլիսի 8-ից (բացում), մնացած բոլոր օրերին՝ մինչև հուլիսի 12-ը, ցանկացողները կարող են ժամը 12:00-20:00-ն այցելել ու տեսնել Փարաջանովի ֆիլմի անհայտ ու մոռացված կադրերի (ինստալացիա) ցուցադրությունը։