Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, նախ հարկ համարեց հիշեցնել, որ ինքը վաղուց է պնդել՝ Սերժ Սարգսյանը «զավթիչ է ու չընտրված նախագահ»:
«Այս մասին բազմիցս հայտարարել է նաև Նիկոլը, բայց ինքը չպետք է դա նախաձեռներ. այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, թե ընդդիմություն են՝ իրենք պետք է դա անեին»-, ասաց Լևոն Բարսեղյանն ու նշեց, որ եթե կուսակցությունները չեն նախաձեռնում, ապա պատգամավորը պետք է դա անի:
Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այդ նախաձեռնությունը, նախևառաջ, ստուգարք է:
«Եթե պատգամավորները գտնում են, որ չարիքի հիմքը մեզնից խլած քվեն են, ապա պետք է այդ մասին ասեն»,— ասաց Լևոն Բարսեղյանը և կրկին նշեց , որ Նիկոլ Փաշինյանին «լավ իմաստով» չպետք է թողներին դա աներ:
«Նրանք, ովքեր վճռական հայտ էին ներկայացրել ու ներկայացնում իշխանափոխության համար, իրենք պետք է նախաձեռնեին, իսկ Նիկոլն էլ կգնար-կստորագրեր»,- ասաց Լևոն Բարսեղյանը: