Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ-ի կատարած բացահայտումներին:
Նախարարի մամուլի խոսնակի խոսքով՝ այն, ինչ հատկացրել է պաշտպանության նախարարությունը Երկրապահ կամավորականների միությանը (սնունդը, զինվորական հագուստը), օրինական է: «Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական զորքեր, որոնք եղել են պաշտոնական մատակարարումների հաշվին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան