Անդրես Մուսքետիի «Այն» (It) սարսափ ֆիլմը ճանաչվել է կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենահասութաբեր հորորը. Վառիետը պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է Warner Brothers-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սյու Քրոլը:
Ֆիլմը վարձույթում արդեն 500 մլն դոլարից ավելի է հավաքել:
Ավելի վաղ ամենահասութաբեր հորորը համարվում ճանաչվել էր «Դեւին հալածողը» ֆիլմը, որը վաստակել էր 441 մլն դոլար:
Սյու Քրոլը շնորհավորել է ռեժիսոր Անդրես Մուսքետիին նման հաջողության առթիվ, ինչպես նաեւ նշել է, որ նկարահանող խումբն ստեղծել է մի ֆիլմ, որը հանդիսականների վրա մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում: