տուն Լուրեր Այգում անչափահաս դստերն ապտակած մայրը հրավիրվել է ոստիկանություն

Այգում անչափահաս դստերն ապտակած մայրը հրավիրվել է ոստիկանություն

119
0

Vostikanutyun

Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ  Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ:

Այս կապակցությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝  այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ,  ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։

Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։