տուն Լուրեր Այդ եվրոպական երկրները, Հայաստանի նման, չունեն դեմոգրաֆիական խնդիր. Էլինար Վարդանյան

Այդ եվրոպական երկրները, Հայաստանի նման, չունեն դեմոգրաֆիական խնդիր. Էլինար Վարդանյան

184
0

Elinar-Vardanyan

Այսօր Ազգային Ժողովում անցկացված քննարկմանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթների վերաբերյալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Երբ որ դուք հղումներ եք կատարել տարբեր եվրոպական երկրներում հետծննդյան շրջանում մայրերին տրամադրվող նպաստների չափին, հաշվի չե՞ք առել, որ, Հայաստանի նման, այդ եվրոպական երկրները չունեն դեմոգրաֆիական խնդիր, այդ եվրոպական երկրները չունեն արտագաղթի խնդիր: Շատ լավ է, որ սա, որպես նախագիծ, քննարկվում է, և կարծում եմ, որ կներկայացնենք Ազգային Ժողով այնպիսի նախագիծ, որը չի ոտնահարի որևէ կերպ աշխատող կանանց իրավունքը: Իսկ ծախսերը, որոնք դուք ասում էիք, որ 3 անգամ մեծանում են,  ուղղված չեն ծնելիության մակարդակը բարձրացնելուն, այլ նրա համար են, որ պահպանվի ծնելիության մակարդակը: Եվ դուք սահմանում եք վերին շեմ, ներքին շեմ, բայց ինչ հիմքով եք սահմանել դա»,-ասաց Վարդանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ծնված երեխաների թվաքանակը՝ որպես գործոն, աշխատավարձերի աճըˋ որպես գործոն պիտի մեծանային, որպեսզի ծախսերը ավելանային: