տուն Լուրեր Ախալքալաքում մերժել են Ցեղասպանության ճանաչումը ներառել օրակարգ

Ախալքալաքում մերժել են Ցեղասպանության ճանաչումը ներառել օրակարգ

82
0

Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ: Շրջանային ժողովի Բյուրոն քննարկեց, սակայն դեմ քվեարկեց. հայտնում է jnews.ge-ն:

Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի Շրջանային Ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը հինգ հարց էր ներկայացված, որոնցից 4-ը Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների կողմից:

Ախալքալաքի «Հայրենասերների դաշինքը» պահանջում է

Ախալքալաքի «Հայրենասերները» դեկտեմբերի 1-ին դիմել էին Ախալքալաքի Շրջանային Ժողովին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ մասնավորապես նշված էին հետևյալ կետերը.

. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:

. Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:

. Խնդրել մեծամասնական պատգամավորին Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում