Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրն աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։
Հունիսի 21-ին երեխային տեղափոխել են Երևան:
Երեխան միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ նա Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երևան: