տուն Լուրեր Ավտովթարից վիրավորված զինվորներից 4-ը դուրս է գրվել

Ավտովթարից վիրավորված զինվորներից 4-ը դուրս է գրվել

127
0

f57011b78f280a_57011b78f2847

Վթարի հետևանքով տուժած 4 զինծառայող, որոնք բուժում էին ստանում Վարդենիսի զինվորական հոսպիտալում, այսօր առավոտյան դուրս են գրվել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Իսկ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 8 զինվոր դեռ դուրս չի գրվել, շարունակում են բուժում ստանալ, բայց Կամավոր Խաչատրյանի խոսքով` նրանց վիճակում ևս դրական տեղաշարժ կա. «Տվյալ պահին մենք պլանավորում ենք վիրահատել մեկ զինվորի, ով կոտրվածքներ ուներ: Իսկ մյուս երկուսը, որոնցից մեկն ուներ գլխի,  մյուսը` կրծքավանդակի վնասվածքներ, երկուսն էլ բավականաչափ լավ վիճակում են, և կարծում եմ, որ վիրահատության խնդիր չենք ունենա: Ընդհանուր առմամբ,  կարող ենք ասել, որ մեկի վիճակը ծանր է, մյուսները նորմալ, բավարար վիճակում են»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար, որի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող: