տուն Լուրեր Ավտովթար են բեմադրել ու ապահովագրական ընկերությունից ստացել շուրջ 1,7 մլն դրամ. տեսանյութ

Ավտովթար են բեմադրել ու ապահովագրական ընկերությունից ստացել շուրջ 1,7 մլն դրամ. տեսանյութ

94
0

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն ու Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները բացահայտել են բեմադրելով ավտովթար, որով ապահովագրական ընկերությունից խաբեությամբ հափշտակվել է 1 միլիոն 714 հազար դրամ։

Ոստիկանությունից հայտնում են, որ եթե հիմնավորվում է, որ վարորդների նախնական համաձայնությամբ կեղծ ավտովթարի բեմադրումից հետո նրանցից մեկը հայտնել է իր ապահովագրաման ընկերությանը եւ այդ հայտի միան վրա ստացել է ապահովագրականհատուցում, ապա դա մի խումբ անձնաց կողմից խարդախության մասին է:

Նման մի դեպք բացահայտվել է 2017-ի օգոստոսի 8-ին: Վանաձորի բնակիչներ Միքայել Մ.-ն եւ Վահե Շ.-ն ավտովթարի համար դիմել էին ապահովագրական ընկերություն: Պարզվել էր, որ Վահե Շ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով բախվել է Միքայել Մ.-ի «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենային, որն էլ իր հերթին բախվել է սյանը: Կատարվածից 5 ամիս անց միայն ոստիկանները պարզել են, որ նման վթար չի եղել, այն բեմադրվել է:

Պարզվել է, որ «Տոյոտա Քեմրին» իսկապես վթարի է ենթարկվել, բայց ներկայացվածից 3 օր առաջ, եւ առանց մեկ այլ մեքենայի մասնակցության: