տուն Լուրեր Ավտովթար Արարատում. կա 1 զոհ և 3 վիրավոր

Ավտովթար Արարատում. կա 1 զոհ և 3 վիրավոր

90
0

b347005a27d6910642f4c305a4440b03.thumb

Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արամ Չիչոյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 QՍ 099 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Չիչոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևան քաղաքի Իտալական թաղամասի բնակիչներ, 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը և 26-ամյա Սուսաննա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։