Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի և Աթոյան խաչմերուկում (Էրեբունի հիվանդանոցին կից) ավտովարորդները վաղը իրականացնելու են ակցիա՝ «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները և շորթումները» կարգախոսով։
Ակցիայի կազմակերպիչները հանդես կգան փաստերով, կբերեն վառ օրինակներ, երբ ԱՊՊԱ գործակալները օգտագործում են նաև միտումնավոր ստեղծված ծուղակային և վթարային խաչմերուկները՝ գումարներ շորթելու համար։ Վերջինիս ապացույցն է ակցիայի համար ոչ պատահականորեն ընտրված խաչմերուկը, որտեղ արձանագրվել են նմանատիպ վթարներ։