Օգոստոսի 20-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղի դպրոցի մոտ ավտոմեքենա է ընկել ոռոգման ջրի մայր առուն, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի մոտ «ՎԱԶ-2101» մակնիշի 23US780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Է. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ոռոգման առուն:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվից: