տուն Լուրեր Ավտոբուսից Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Հայկ Մարությանին

Ավտոբուսից Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Հայկ Մարությանին

129
0

Այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երթևեկել է հանրային տրանսպորտով, որտեղից զանգել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ասել. «Պարո՛ն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ, ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվեն: Ի՞նչ ասեմ»:

Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին ասել է՝ 2-4 տարի:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասել է՝ Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք: