Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել քանդել այն տունը, որտեղ ծնվել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: Presse թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է երկրի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
«Հիտլերի տունը կքանդվի: Տան հիմնաքարը կպահպանվի, սակայն այդ նույն վայրում նոր շենք կկառուցվի», — ասել է նախարարը:
Ըստ նրա՝ նոր շենքը կօգտագործվի կամ բարեգործական նպատակներով, կամ կհանձնվի կառավարությանը: Տան հետ կապված որոշումը կներկայացվի երկրի խորհրդարանի քվեարկությանը: