տուն Քաղաքական Միջազգային Ավստրիայի ԱԳ ղեկավարը կողմ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև պրագմատիկ երկխոսությանը

Ավստրիայի ԱԳ ղեկավարը կողմ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև պրագմատիկ երկխոսությանը

77
0

BOSNIA-AUSTRIA-HUNGARY-DIPLOMACY

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Լուրցը հայտարարել է, որ կողմ է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ երկխոսությանը:

Ըստ ավստրիացի դիվանագետի` ինքը կողմ է Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև պրագմատիկ երկխոսությանը: Այս մասին նա ասել է Մոսկվայում երկօրյա այցի ժամանակ:

«Մենք չենք ցանկանում Եվրոպայում տեսնել բաժանարար նոր գծեր, պետք է ամեն հնարավոր միջոցներով խուսափենք երկու հակամարտ բլոեկների ստեղծումից, ինչպես նաև շուտափույթ ստեղծենք ընդհանուր բարգավաճման գոտի», — ասել է նա: